Կեցցե ժողովրդավարությունը: Եթե արվեստը զոհեր է պահանջում, ապա ժողովրդավարության մարդասիրական բնույթը բավարարվում է ամենօրյա ռեժիմով ընդդիմադիրներին բերման ենթարկելով:
Մեռնելուց պրծար, Բագրատ Եսայան: Շնորհակալություն աշխարհի աննախադեպ ամենաժողովրդավար հայոց արդարադատությանն ու յուր քաջքերին:
Շուտով մեր երկրի երկու քաղաքացուց մեկը կլինի նստած-ելած, երկիրն էլ կանվանափոխվի համակենտրոնացման ճամբարի կամ սոլժենիցինյան արդիականացված գուլակի:
Հ.Գ. Ստալինի օրոք գործում էին տրոյկաները՝ եռյակները: Հիմա մեկ մարդու բերման ենթարկելու համար հատկացվում է չորս և ավելի անձ: Փաստորեն, մեր երկրում, իշխանությունների անդուլ ջանքերով, աներկբա բացվել են աննախադեպ նոր աշխատատեղեր:
Ապագա կա, կա՛ ապագա, միայն թե, չգիտես ինչու, շատերը չեն նկատում:
Դավիթ Մկր Սարգսյան